Պոլիտոգեն ազգերը քաղաքական իրավիճակի շինծու զավակներն են: Նրանք հիբրիդ են և իրենց միսիան ավարտելուց հետո հեռացվում են ասպարեզից։
Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ
Հ․Գ․
ՈՒկրաինան ապրեց 100 տարի և իր անփառունակ գոյությամբ ցույց տվեց հզորներին, որ իրենից ո՛չ գործընկեր կստացվի, ո՛չ էլ բարեկամ:
Նացիստական, ազգայնական օրակարգով առաջնորդվող ուկրաինական վերնախավը պատժող պոլիցայից այն կողմ չանցավ:
Ռուսիան եղբայր չկորցրեց, որովհետև ՈՒկրաինան երբեք էլ նրան եղբայր չի եղել:
Լուկաշենկոյի վերջին հարցազրույցներից պարզ է դառնում, որ Բելառուսի ժամը նույնպես հասել է:
Արևմուտքին չկարողացան ինտեգրվել և խելոք վերադառնում են այնտեղ, որտեղից սկսել էին:
Վաղն այս ճակատագրին կարժանանան նաև մյուս թերհաս զավակները Ղազախստանի գլխավորությամբ:
Հուսանք, որ հերթը կհասնի նաև մեր դուրսպրծուկին՝ ադրբեջանին: